Հուշանվերներ

բոլոր 8 արդյունքները

Այս նրբագեղ կնոջ արձանիկը Աֆրոդիտեի մարմարե արձանի ընդօրինակությունն է։ Կանգնած կինը հագին կրում է նուրբ խիտոն, որը բարակ գոտիով կապված է կրծքի տակ և ցած է սահել՝ մերկացնելով ձախ ուսը:
18 $
Այս գայլի (գուցե՝ շա՞ն) արձանիկը ընդօրինակված է Այրումից պեղված VI – V դարերի բրոնզե ձուլածո արձանիկից: Գայլը և շունը կապված են անդրշիրիմյան աշխարհի հետ:
32 $
Այս բացառիկ գավաթը ընդօրինակված է Քարաշամբի պեղումներից հայտնաբերված Ք.ա. XXII-XXI դարերով թվագրվող արծաթյա` դրվագման եղանակով պատրաստված գավաթից:
234 $
Այս նախշազարդ բրոնզե դաշույնը պատրաստված է Արթիկի պեղումներից հայտնաբերված, Ք.ա. XIII – XII դարերով թվագրվող՝ միաձույլ դաշույնի օրինակով:
94 $
Այս արձանիկնը նդօրինակված է Տավուշից գտնված, Ք.ա. IX դարով թվագրվող բրոնզե արձանիկից: Կանգնած տղամարդու ձուլածո ֆիգուրա է: Բարձրակազմ է՝ ընդգծված ֆալուսով:
44 $
Խարսխաձև հիմքով  պատվանդանին նստած թռչունի ձուլածո սնամեջ արձանիկ է, որը ընդoրինակված է Լճաշենի պեղումներից գտնված Ք. ա.  XV –  XIV դարերի բրոնզե թռչնի արձանիկից:
170 $
Արձանիկն ընդօրինակված է Ք.ա. IV հազարամյակով թվագրվող, Ագարակի պեղումներից հայտնաբերված կավե արձանիկից: Մերկամարմին կնոջ ֆիգուրա է:
16 $
Արձանիկն ընդօրինակված է Մոխրաբլուրի պեղումներից հայտնաբերված, Ք.ա. IV հազ. Վերջի արձանիկից: Մոխրագույն կավից ծեփած կանացի ֆիգուրա է:
15 $

բոլոր 8 արդյունքները

Please select currency
USD United States (US) dollar