Մահիկաձև հատիկազարդ ականջօղեր

 Այս շքեղ ականջօղերի զույգը Ք.ա. VIII – VII դարերից (Կարմիրբլուր) մեզ հասած ոսկե մահիկաձև ականջօղերի օրինակով պատրաստված զարդ է:

Կոդ: 00514 Կատեգորիաներ: ,

7 առկա է

5,662 

Քանակ
Compare

Նկարագրություն

Այս շքեղ ականջօղերի զույգը Ք.ա. VIII – VII դարերից (Կարմիրբլուր) մեզ հասած ոսկե մահիկաձև ականջօղերի օրինակով պատրաստված զարդ է: Ականջօղերը սնամեջ են, ծայրերը՝ փաթաթված ոսկելարով: Մակերեսը հարդարված է նուրբ հատիկազարդով: Հատիկազարդերը դասավորված են եռանկյունաձև և կիսալուսնաձև շարքերով: Ք.ա. VIII – VI դարերում այս տիպի ականջօղերը լայն տարածում են ունեցել Միջերկրածովյան ավազանի երկրներում և Վանի թագավորություն են ներմուծվել առևտրական ուղիներով:

Մանրամասներ

Քաշ 38 g
Նյութ

արծաթ, ոսկեջուր

Նշում*

նշված քաշը փաթեթավորված ապրանքի կշիռն է

Կարծիքներ

Կարծիքներ դեռ չկան։

Եղեք առաջինը, ով կհայտնի կարծիք “Մահիկաձև հատիկազարդ ականջօղեր” մասին

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվի: Պահանջվող դաշտերը նշված են *

Please select currency