Ականջողերի ստեղծման հիմքում Դվինից հայտնաբերված, X-XII դարերին պատկանող ոսկյա ականջողերն են, որոնց ցանցկեն վահանակից իջնում են չորս հյուսածո շղթաներ, որոնցից կախված են մարդուկներ, մահիկներ և աղավնի։
Դրվագված թիթեղն Արեգակնային երկրակենտրոն համակարգության մոդել է, որի պատրաստման համար հիմք է հանդիսացել Սևանի ավազանում գտնված, Ք․ ա․ XII-XI դարերին պատկանող, արեգակնային համակարգության մոդելը։
Այս նրբագեղ կնոջ արձանիկը Աֆրոդիտեի մարմարե արձանի ընդօրինակությունն է։ Կանգնած կինը հագին կրում է նուրբ խիտոն, որը բարակ գոտիով կապված է կրծքի տակ և ցած է սահել՝ մերկացնելով ձախ ուսը:
Այս գայլի (գուցե՝ շա՞ն) արձանիկը ընդօրինակված է Այրումից պեղված VI – V դարերի բրոնզե ձուլածո արձանիկից: Գայլը և շունը կապված են անդրշիրիմյան աշխարհի հետ: