Զամբյուղ
Drop product in here
Հայաստանի պատմության թանգարանի առաքելությունն է Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը ներկայացնող թանգարանային առարկաների և հավաքածուների պահպանումը, համալրումը, ուսումնասիրումը և հանրահռչակումը:
2016թ-ի Հոկտեմբերի 18-ից գործում է նաև ՀՊԹ-ի Վաճառասրահը: Այն գտնվում է թանգարանի առաջին հարկում:
Այցելուներին առաջարկվում է բացառապես Հայաստանի պատմության թանգարանի հրատարակությունների լայն ընտրանի: Դրանք Հայաստանի պատմության ու մշակույթին վերաբերող մենագրություններ են, թանգարանի հավաքածուներին նվիրված ու գործող ցուցադրությունները ներկայացնող պատկերազարդ ալբոմ-կատալոգներ՝ քննական տեքստերով և առանձին նմուշների՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն բացատրագրերով:
Այցելուներին առաջարկվում է բացառապես թանգարանի հավաքածուներում պահվող և ցուցադրվող գեղագիտական արժեք ունեցող նմուշների նորօրյա ընդօրինակումներ: Դրանք հիմնականում կիրառական արվեստի նմուշներ են՝ նրբագեղ կախազարդեր, ապարանջաններ, մատանիներ, ինչպես նաև կավե անոթներ ու բրոնզե արձանիկներ, որոնք կրում են իրենց բնօրինակների հմայքն ու գեղեցկությունը: