Զամբյուղ
Drop product in here
Պատվիրված իրերը առաքվում են Գնորդին` համաձայն հետևյալ պայմանների.
Առաքման ժամանակահատվածները
Պատվիրված իրերի առաքման ժամանակահատվածները կարող են տարբերվել` կախված առաքման հասցեից:
Հայաստանում և ՀՀ սահմաններից դուրս բոլոր առաքումները կատարվում են Հայփոստի միջոցով։
Առաքման հասցեն նշելուց հետո Գնորդին առաջարկվում է առաքման երկու եղանակ՝ ստանդարտ և էքսպրես, որոնք տարբերվում են ըստ արժեքի և ժամանակահատվածի: Կայքի համապատասխան դաշտերում տվյալները լրացնելուց և վճարումը կատարելուց հետո պատվերը համարվում է հաստատված։ Գնորդը առաքանին ստանում է իր գրանցման հասցեն սպասարկող փոստային բաժանմունքից՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ։
Հիշեցնենք, որ բացառությամբ պետական տոների, երկուշաբթիից հինգշաբթի գրանցված պատվերները նախապատրաստվում են առաքման հաջորդ օրը, իսկ ուրբաթից կիրակի գրանցված պատվերները` հաջորդ երեքշաբթի օրը:
Առաքման ժամկետները
| Ստանդարտ առաքում
Ամբողջ աշխարհ՝ 17-20 աշխատանքային օր ք. Երևան՝ 4-5 աշխատանքային oր ՀՀ մարզեր՝ 5-7 աշխատանքային oր |
| Էքսպրես առաքում
Ամբողջ աշխարհ՝ 13-15 աշխատանքային օր |
Առաքման ծախսերը՝ կախված քաշից և առաքման տարածքից
Առաքման ծախսերը տարբերվում են ըստ պատվիրված ապրանքի(ների) քաշի և առաքման տարածքի: Դրանք նշվում են պատվերի գրանցման ժամանակ (տե՛ս Սույն Ընդհանուր դրույթների և պայմանների Հոդված 5, Քայլ 1):
Պատվերի ստացում
Գնորդը ներհանրապետական պատվերը ամրագրելիս հնարավորություն ունի ընտրելու հավելյալ ծառայություն՝ ստանալ հաղորդագրություն, որի արժեքը 50 դրամ է։ Այս ծառայությունն ընտրելու դեպքում Գնորդը ստանալու է ծանուցող նամակ, երբ իր առաքանին հասնի փոստային բաժանմունք։ Եթե ծառայությունն ակտիվացված չի, ապա սահմանված ժամկետը լրանալուց հետո Գնորդը կարող է մոտենալ համապատասխան փոստային բաժանմունք։
Հիշեցնենք, որ ստացողի տվյալները նշելիս կայքում անհրաժեշտ է լրացնել այն անձի տվյալները, ով մոտենալու է փոստային բաժանմունք՝ առաքանին ստանալու։
Եթե Գնորդը բացակայում է, ապա նա ունի փոխադրողի կողմից սահմանված ժամանակահատված /30 օր/՝ վերցնելու իր ծանրոցը:
Նշում. Այն դեպքերում, երբ Գնորդը, օրենքով, այլ իրավական ակտերով կամ սույն պայմաններով չսահմանված հիմքերի, չի ընդունում ապրանքը կամ հրաժարվում է այն ընդունելուց, Վաճառողն իրավունք ունի հետ չվերադարձնել գնորդից գանձված գումարը, որն իր մեջ ներառում է Հոդված 4.2-ում նշված ծախսերը:
«Վերցնել թանգարանից» եղանակը
Եթե Գնորդը պատվերը գրանցելիս ընտրում է առաքման` «Վերցնել թանգարանից» եղանակը, ապա ծանրոցը ստանալու համար պետք է ներկայացնի իր պատվերի հաստատման անդորրագիրը: Ծանրոցն ընդունելիս Գնորդը ստորագրում է պատվերի ստացման անդորրագիրը:
Նշում. Այլ անձի ներկայանալու դեպքում` Գնորդը Պատվերի նշումներ դաշտում պետք է նշի տվյալ անձի Անուն Ազգանունը և ծանրոցը վերցնելու մոտավոր ժամկետը: