Ականջողերի ստեղծման հիմքում Դվինից հայտնաբերված, X-XII դարերին պատկանող ոսկյա ականջողերն են, որոնց ցանցկեն վահանակից իջնում են չորս հյուսածո շղթաներ, որոնցից կախված են մարդուկներ, մահիկներ և աղավնի։
Այս շքեղ ականջօղերն իրենց խորհրդանշական հորինվածքով և մշակման նրբությամբ պատրաստված են Արտաշատից հայտնաբերված, Ք․ա․ I դարով թվագրվող ականջօղերի նմանությամբ։
Դրվագված թիթեղն Արեգակնային երկրակենտրոն համակարգության մոդել է, որի պատրաստման համար հիմք է հանդիսացել Սևանի ավազանում գտնված, Ք․ ա․ XII-XI դարերին պատկանող, արեգակնային համակարգության մոդելը։