Կատալոգում քննության է առնված ՀՊԹ-ի ազգագրական պահոցներում պահվող եկեղեցական և կենցաղային կիրառության մետաղյա առարկաները: Հավաքածուն ընդգրկում է պատմական Հայաստանի տարբեր շրջաններից թանգարան հասած հայ մետաղագործ վարպետների բարձրարվեստ աշխատանքները:
Ատենախոսության մեջ հեղինակը դրամագիտական տվյալների հիման վրա վերլուծության է ենթարկում Հայաստանի և հարևան երկրների իրավաքաղաքական հարաբերությունները սասանյան և արաբական ժամանակաշրջանում՝ ցույց տալով Հայաստանի հատուկ իրավական կարգավիճակը տարածաշրջանում:
Կատալոգի նպատակն է ցույց տալ, թե հայ կանայք նախկինում ինչպես և ինչպիսի զարդեր են կրել, ինչ իմաստ ու նշանակություն են ունեցել դրանք, ինչպես են հայկական զարդերը տարածվել տարբեր երկրներում, և որ կարևոր է` ժամանակակից հայ ոսկերիչների ուշադրությունը հրավիրել իրենց արվեստի ազգային ակունքներին:
Ականջողերի ստեղծման հիմքում Դվինից հայտնաբերված, X-XII դարերին պատկանող ոսկյա ականջողերն են, որոնց ցանցկեն վահանակից իջնում են չորս հյուսածո շղթաներ, որոնցից կախված են մարդուկներ, մահիկներ և աղավնի։