Զամբյուղ
Drop product in here
Արծաթյա այս զարդը պատրաստված է Սևանի ավազանից գտնված, Ք. ա. XII – XI դարերով թվագրվող Արեգակնային համակարգության մոդելի օրինակով:
15,000 AMD
Արծաթյա այս զարդը պատրաստված է Սևանի ավազանից գտնված, Ք. ա. XII – XI դարերով թվագրվող Արեգակնային համակարգության մոդելի օրինակով: Ստորին մասում՝ սակրի տեսքով պատկերված է Երկիր մոլորակը՝ շրջապատված ջրի և մթնոլորտի շերտերը նշող երկու օղակներով: Գլխավերևում ավելի խոշոր շողարձակող սկավառակը խորհրդանշում է Արեգակը: Արեգակի և Երկրի միջև զետեղված են անզեն աչքով դիտվող հինգ մոլորակները (Մերկուրի, Վեներա, Մարս, Յուպիտեր, Սատուրն) և Լուսինը: Վերջինս համարվել է Երկրին ամենամոտ գտնվող ինքնուրույն լուսատու:
2003 թվականից նմուշն ընտրվել է որպես թանգարանի խորհրդանշան։
Քաշ | 24 g |
---|---|
Չափսեր | 4 × 1.8 cm |
Նյութ | արծաթ |
Նշում* | նշված քաշը փաթեթավորված ապրանքի կշիռն է |