Այս գայլի (գուցե՝ շա՞ն) արձանիկը ընդօրինակված է Այրումից պեղված VI – V դարերի բրոնզե ձուլածո արձանիկից: Գայլը և շունը կապված են անդրշիրիմյան աշխարհի հետ:
Այս արձանիկն ընդօրինակված է Տավուշից գտնված, Ք.ա. IX դարով թվագրվող բրոնզե արձանիկից: Կանգնած տղամարդու ձուլածո ֆիգուրա է: Բարձրակազմ է՝ ընդգծված ֆալուսով: