Զամբյուղ
Drop product in here
Այս բացառիկ գավաթը ընդօրինակված է Քարաշամբի պեղումներից հայտնաբերված Ք.ա. XXII-XXI դարերով թվագրվող արծաթյա` դրվագման եղանակով պատրաստված գավաթից:
150,000 AMD
Այս բացառիկ գավաթը ընդօրինակված է Քարաշամբի պեղումներից հայտնաբերված Ք.ա. XXII-XXI դարերով թվագրվող արծաթյա` դրվագման եղանակով պատրաստված գավաթից: Բազմաֆիգուր, սյուժետային ամբողջություն կազմող քանդակազարդ վեց գոտիների վրա ներկայացված է հնագույն հնդեվրոպական առասպելական սյուժե: Ընդամենը 13 սմ բարձրությամ բգավաթի վրա հմուտ վարպետը կարողացել է ներկայացնել առասպելը բոլոր մանրամասներով և բացառիկ վարպետությամբ՝ համաչափ, արտահայտիչ և կենդանի պատկերներով: Գավաթի վրա ամենայն մանրամասնությամբ պատկերվածեն 25 մարդկային, 36 կենդանուև 60-ից ավելի տարբեր առարկաների պատկերներ՝ միջինում 30 մմ բարձրությամբ: Գավաթը կարևոր տեղեկատվություն է պարունակում ժամանակաշրջանի հասարակության սոցիալական հիերարխիայի, նյութական և հոգևոր մշակույթի մասին:
Քաշ | 380 g |
---|---|
Չափսեր | 8 × 10.5 cm |
Նյութ | արծաթաջուր, բրոնզի համաձուլվածք |
Նշում* | նշված քաշը փաթեթավորված ապրանքի կշիռն է |
Կարծիքներ
Կարծիքներ դեռ չկան։