Հայկական գորգերի զարդաձևերի ծագումնաբանությունն ու իմաստաբանությունը

«Հայկական գորգերի զարդաձևերի ծագումնաբանությունն ու իմաստաբանությունը»

Հայաստանի պատմության թանգարան, Երևան 2020

Հեղինակ՝ Լիլիա Ավանեսյան

Հրատարակվում է Հայաստանի պատմության թանգարանի գիտական խորհրդի որոշմամբ:

Կատեգորիաներ: ,

Առկա չէ

4,000 AMD

Նկարագրություն

Սույն գրքում քննության են առնված հայկական գորգերի զարդաձևերի և հորինվածքային կառուցվածքի ծագման և փուլային զարգացման հարցերը։ Հավաքչական, համեմատական, վերլուծական տարբեր մեթոդների կիրառմամբ, ազգագրական, հնագիտական, մատենագրական, բանահյուսական նյութերի համադրման արդյունքում՝ կատարվել է գորգերի հորինվածքների և զարդաձևերի համակարգված դասակարգում՝ ըստ ձևի և բովանդակության։

Աշխատության նպատակներից է ցույց տալ Էթնո-մշակութային ավանդույթում իր ուրույն տեղն ունեցող հայկական գորգագործական արհեստի և արվեստի կապը Հայաստանի տնտեսական, քաղաքական և հոգևոր զարգացման ժամանակաշրջանների հետ սկսած վաղ երկրագործական մշակույթի շրջանից մինչև խորհրդային տարիների ժամանակահատվածը։

Ուսումնասիրության ընթացքում փորձ է արվել բացահայտել հայկական գորգարվեստի վերելքի և անկումային շրջանի նախադրյալներն ու պատճառները։ Գրքում հատկապես մեծ տեղ է զբաղեցնում հայկական գորգարվեստի և հայկական հոգևոր կամ ժողովրդական ու կրոնական պաշտամունքների և ծեսերի միջև անքակտելի կապի ուսումնասիրման բաժինը։

Մանրամասներ

Քաշ 835 g
Չափսեր 29 × 20.8 × 1.7 cm
Էջ

152

Ձևաչափ

կոշտ

Լեզու

հայերեն

ԳՄՍՀ (ISBN)

978-9939-9227-3-7

Նշում*

նշված քաշը փաթեթավորված ապրանքի կշիռն է

Կարծիքներ

Կարծիքներ դեռ չկան։

Եղեք առաջինը, ով կհայտնի կարծիք “Հայկական գորգերի զարդաձևերի ծագումնաբանությունն ու իմաստաբանությունը” մասին

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվի: Պահանջվող դաշտերը նշված են *

Please select currency