Զամբյուղ
Drop product in here
Հուշանվերը պատրաստված է Մանկուքից հայտնաբերված խաչքարի (1530 թ․) նմանությամբ։ Խաչքարի ամբողջ երկայնքով մեծադիր խաչ է քանդակված։
20,000 AMD
Հուշանվերը պատրաստված է Մանկուքից հայտնաբերված խաչքարի (1530 թ․) նմանությամբ։ Խաչքարի ամբողջ երկայնքով մեծադիր խաչ է քանդակված։ Հորիզոնական աջ և ձախ խաչաթևերի տակ մեկական խաչեր են։ Խաչի ներքևի հատվածում հինգ խաչի սխեմատիկ պատկեր է։ Փոքր վարդյակը տեղավորված է թագի վերևում։ Խաչքարի երկու կողմերին մեծադիր խաչերի պատկերներ են և հյուսածո քանդակներ։ Խաչքարի քիվին դժվար ընթեռնելի արձանագրություն է․ «ՍԲ ԽԱՉՍ ․․․ ԿԱՒՂԱԿՑԻ?»:
| Քաշ | 510 g |
|---|---|
| Չափսեր | 9 × 17 cm |
| Նյութ | կավ |
| Գույնը | Աղյուսագույն, Մոխրագույն |
| Նշում* | նշված քաշը փաթեթավորված ապրանքի կշիռն է |
Կարծիքներ
Կարծիքներ դեռ չկան։