Զամբյուղ
Drop product in here
Ք. ա. XV – XIV դդ., Լճաշեն
Պատրաստված է 1956 թ. Լճաշենի պեղումների ընթացքում հայտնաբերված ոսկյա ուլունքաշարի նմանությամբ:
Ուլունքաշարը բաղկացած է 28 ուլունքներից, որոնցից 22-ը ոսկու մանր գնդիկների մածուցմամբ կազմված գլանաձև ուլունքներ են: Մանյակի կենտրոնում գտնվող ամենախոշոր գնդաձև ուլունքը պատրաստված է ոսկե նրբաթիթեղների երկու կիսագնդերն իրար մածուցելով։ Կիսագնդերի միացման մասում դրված է զարդարուն լար։ Վերջիններիս զուգահեռ, ամեն մի կիսագնդի վրա ոսկու հատիկներից կազմված մեկական շրջագոտի է արված։
Իր շքեղությամբ և հարդարանքով առանձնանում է գլանաձև ուլունքներից մեկը։ Ուլունքի երկու կիսագնդերի միացման տեղում մածուցված է քիչ տափակեցված և մակերեսը հասկաձև զարդարված ոսկու լար։ Նրա յուրաքանչյուր կողմում արված են գնդիկներից կազմված մեկական շրջագոտի:
Քաշ | 23 g |
---|---|
Չափսեր | 20 cm |
Նյութ | արծաթ |
Նշում* | նշված քաշը փաթեթավորված ապրանքի կշիռն է |
Կարծիքներ
Կարծիքներ դեռ չկան։