Զամբյուղ
Drop product in here
Դաջազարդումը դեկորատիվ-կիրառական արվեստի ճյուղերից է։ Դաջազարդ գործվածքների ամենավաղ օրինակները թվագրվում են XIV-XVդդ․։
8,000 AMD
Դաջազարդումը դեկորատիվ-կիրառական արվեստի ճյուղերից է։ Դաջազարդ գործվածքների ամենավաղ օրինակները թվագրվում են XIV-XVդդ․։ Դաջազարդման տեխնիկան գործածվել է նաև հագուստի կտորների զարդարման համար, որոնք կատարվում էին հատուկ արհեստանոցներում․ հիմնականում բրդե, բամբակե, մետաքսե, վուշե կտորների վրա։ Յուրաքանչյուր պատկեր ստանալու համար գործածվում էր տանձենու կամ կաղնու փայտե առանձին կաղապարներ, կիրառվում էին բուսական, կենդանական և հանքային նյութեր։
Դաջ ‹‹Շեղանկյուն››: Զարդաձևը տարածված էր մասնավորապես Վասպուրական նահանգում, այն ասեղնագործվել է հիմնականում փեսացուների հագուստի վրա:
Դաջ ‹‹Նշաձև››: Զարդաձևը վերցված է Բարձր Հայքի ավանդական գորգնոցից, որի ներքևի անկյուններում ոսկեթել ասեղնագործությամբ պատկերվում էին մեկական նշանախշեր: Զարդաձևը խորհրդանշում է կյանքի վերածնունդը։
Դաջ ‹‹Արևի խորհրդանիշ››: Զարդանախշը վերցված է մանկական հագուստի վրա ասեղնագործված պատկերից:
Դաջ ‹‹Ծաղկաձև››: Զարդաձևը կրկնօրինակված է բնօրինակ դաջից:
Դաջ ‹‹Բուսազարդ››: Զարդաձևը կրկնօրինակված է բնօրինակ դաջից:
Դաջ ‹‹Ծաղկաշղթա››: Զարդանախշը կրկնօրինակված է բնօրինակ դաջից:
Կարող եք ընտրել ինչպես դաջի ձևը, այնպես և դաջի գույնը։
Քաշ | 200 g |
---|---|
Չափսեր | 40 × 37 cm |
Նյութ | բամբակ |
Նշում* | նշված քաշը փաթեթավորված ապրանքի կշիռն է |
Կարծիքներ
Կարծիքներ դեռ չկան։