Զամբյուղ
Drop product in here
Տիկնիկները ժողովրդական մշակույթում յուօրինակ դեր են կատարում: Սրանք ուրախության և զվարճանքի պարագաներ էին, որոնք նաև ծիսական և խորհրդանշանային նշանակություն ունեին: 19-20-րդ դդ. տիկնիկները կյանքի «իրական» թատերաբեմում արտացոլում էին մեծահասակների կերպարները՝ հատուկ դերեր վերագրելով և խաղացողին և տիկնիկներին: Նրանց հանդրձանքը կրկնում և նորովի էր ներկայացնում ազգային ավանդական զգեստի յուրահատկությունները:
Ներկայացված տիկնիկը հանդերձավորված է Արցախի ավանդական հագուստի օրինակով: Արևելյան տարազախմբին պատկանող Արցախի ավանդական հանդերձը իր արդիականությունը պահպանել է մինչև 20-րդ դարի կեսերը: Համալիրը կազմված էր շապիկից, վերնազգեստից,որը կոչվում էր «իրեքփշկանի» և գոտուց: Հագուստի կրծքի, թևքի հատվածները զարդարվում էին արծաթե նուրբ երիզներով, խողովակաձև զարդերի շարքով, բոժոժներով:
Քաշ | 120 g |
---|---|
Չափսեր | 23 × 7 cm |
Նյութ | բամբակ, բուրդ, կաշի |
Նշում* | նշված քաշը փաթեթավորված ապրանքի կշիռն է |
Կարծիքներ
Կարծիքներ դեռ չկան։