Տիկնիկ «Բարձր Հայք»

Տիկնիկ՝ հանդերձավորված Բարձր Հայքի ավանդական հագուստի օրինակով:

Կոդ: aw405 Category:

Առկա չէ

20,000 AMD

Նկարագրություն

Տիկնիկները ժողովրդական մշակույթում յուօրինակ դեր են կատարում: Սրանք ուրախության և զվարճանքի պարագաներ էին, որոնք նաև ծիսական և խորհրդանշանային նշանակություն ունեին: 19-20-րդ դդ. տիկնիկները կյանքի «իրական» թատերաբեմում արտացոլում էին մեծահասակների կերպարները՝ հատուկ դերեր վերագրելով և խաղացողին և տիկնիկներին: Նրանց հանդրձանքը կրկնում և նորովի էր ներկայացնում ազգային ավանդական զգեստի յուրահատկությունները:
Ներկայացված տիկնիկը հանդերձավորված է Բարձր Հայքի ավանդական հագուստի օրինակով: Արևմտյան տարազախմբին պատկանող Բարձր Հայքի ավանդական հագուստը իր դրսևորումներն է ունեցել նաև Շիրակում և Ջավախքում: Այն բաղկացած էր վերնազգեստից, սրտանոցից, գոտի-գոգնոցից: Համալիրն առանձնանում է բազմազան կտորատեսակների ներդաշնակ համադրությամբ, հանդերձի քղանցքն ու բացվածքները՝ ոսկեթել շքեղ ստեղծագործությամբ:

Մանրամասներ

Քաշ 120 g
Չափսեր 23 × 7 cm
Նյութ

բամբակ, թավիշ, կեղծ ոսկեթել, մետաղ, մետաքս

Նշում*

նշված քաշը փաթեթավորված ապրանքի կշիռն է

Կարծիքներ

Կարծիքներ դեռ չկան։

Եղեք առաջինը, ով կհայտնի կարծիք “Տիկնիկ «Բարձր Հայք»” մասին

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվի: Պահանջվող դաշտերը նշված են *

  • Առաջարկում ենք բացառապես ՀՊԹ- ի կողմից հրատարակված Հայաստանի պատմության և մշակույթին վերաբերող գրքերի լայն ընտրանի, թանգարանում պահվող և ցուցադրվող նմուշների բացառիկ ընդօրինակումներ։
    Բացառիկ իրեր
    Բարձր որակ
    Ապահով առաքում
  • Նոր ապրանքներ

Please select currency