Զամբյուղ
Drop product in here
Հայաստանի պատմության թանգարան, Երևան, 2020
Հեղինակ՝ Արսեն Բոբոխյան
Երաշխավորվել է տպագրության ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ
5,500 AMD
Ատրպետը XIX-XX դդ․ սահմանի հայ իրականության նշանավոր դեմքերից է։ Լայն հասարակությանը նա հայտնի է որպես գրող։ Սակայն նրա տպագիր և անտիպ ճանապարհորդական նոթերը և դրանց հիման վրա գրված նկարագրական աշխատանքները անգնահատելի, երբեմն նույնիսկ առաջնային տեղեկություններ են հայտնում Հայկական լեռնաշխարհի աշխարհագրության, պատմության, մշակույթի և տարատեսակ հնագիտական հուշարձանների վերաբերյալ։
Վերջիններիս թվում են «վիշապ» կոչված կոթողները, որոնց էլ նվիրված է սույն հետազոտությունը։ Գիրքը նախատեսված է ինչպես մասնագիտական, այնպես էլ անցյալի մշակույթով և արվեստով հետաքրքրվող ընթերցողի համար։
Կազմի վրա և տիտղոսաթերթին պատկերված են Ծաղկավետի լեռները Թորթումի շրջանում, Ատրպետի «Վիշապամայր» պատմվածքի տիտղոսաթերթի գծագիրը, Գյոլի յուրտ 1 և Դարիկ 1 վիշապաքարերը (գծագիրը՝ Ատրպետի, լուսանկարները՝ Ա․ Բոբոխյանի)
| Քաշ | 1018 g |
|---|---|
| Չափսեր | 30.3 × 22.3 × 1.8 cm |
| Էջ | 152 |
| Ձևաչափ | կոշտ |
| Լեզու | հայերեն |
| ԳՄՍՀ (ISBN) | 978-9939-9227-2-0 |
| Նշում* | նշված քաշը փաթեթավորված ապրանքի կշիռն է |
Կարծիքներ
Կարծիքներ դեռ չկան։